Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ծախսերի աուդիտի հարցում պետական անգործություն է ցուցաբերվում. Արամ Մամիկոնյան

Մարտ 22,2021 16:40

Բուռն քննարկվում և լրատվամիջոցներով անընդհատ լուսաբանվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից 52 մլրդ դրամ գումար ՀՀ պետական բյուջե փոխանցելու ու այդ առնչությամբ միջազգային աուդիտի բացասական արձագանքին և դիրքորոշմանն արժանանալու հիմնախնդիրները: Նշվում է նաև, որ իբրև թե հնարավոր չէ տարանջատել այդ գումարի ծախսերն այլ ծախսերից, ուստի գործընթացը աուդիտի չի կարող ենթարկվել…

ՀՀ պետական վերահսկողության, աուդիտի և հաշվեքննության բնագավառում երկարատև աշխատանքային ստաժ ունենալով հանդերձ` որևէ կերպ չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս հնարավոր չէ տարանջատել ծախսերը, քանզի դա ցանկացած հմուտ աուդիտոր կարող է անել` ընդհուպ մինչև մանրամասնելով վերջին «լումա»-ն տնօրինողին ու օգտագործողին:

Իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամից ՀՀ պետական բյուջե գումար փոխանցելու և այնուհետև ՀՀ պետական բյուջեից այդ գումարը ծախսելու գործընթացի աուդիտը Հայաստանի Հանրապետության արտաքին պետական աուդիտի` Հաշվեքննիչ պալատի, Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված առաջնային սուրբ պարտականությունն  է: Ուստի, ես տարակուսած եմ, որ այսպիսի մեծ հնչեղություն ստացած հարցում ՀՀ Հաշվեքննիչ պալատի կողմից անգործություն է ցուցաբերվում, ինչն ուղղակի անթույլատրելի է…

Արամ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ,
իրավագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031