Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում «Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հարցրեց՝ ոստիկանության ռազմավարությամբ պետք է Ներքին գործերի նախարարություն ստեղծվեր, ե՞րբ է դա նախատեսվում ու ի՞նչ կառույցներ են լինելու ՆԳՆ-ի վերահսկողության ներքո:
Նախարարը պատասխանեց, որ այս տարի է նախատեսվում ստեղծել. «Ներքին գործերի նախարարության ստեղծման նախագիծը հիմա վարչապետի աշխատակազմում է, առաջիկայում կմտնի կառավարության նիստի օրակարգ ու կներկայացվի ԱԺ-ին: Հիմնական քաղաքականությունն է տարանջատել բուն ոստիկանական գործառույթները ոստիկանության կողմից մատուցվող քաղաքացիական բնույթի ծառայություններից: Շատ կարեւոր է, որ ՆԳՆ-ի անմիջական ենթակայության տակ գտնվեն անձնագրերի եւ վիզաների վարչության, միգրացիոն ծառայության վարչությունները, որոնք պետք է դառնան քաղաքացիակենտրոն ու քաղաքացիական կառավարման վերահսկողության տակ լինեն»:
Բադասյանն ասաց, որ միջազգային փորձն ու վերլուծությունները ցույց են տվել, որ նախարարություն ստեղծելով՝ հաշվետվողականությունը կմեծանա:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ