Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավոր ապօրինի ծագմամբ գույք ունեցող 430 սուբյեկտի վերաբերյալ գործ է քննվում. Բադասյան

Մարտ 22,2021 15:02

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց 2020-ի կառավարության ծրագրի իրականացման ընթացքն ու արդյունքները:

Նա խոսեց կոռուպցիայի դեմ պայքարից, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործիքակազմից, ոստիկանության պարեկային ծառայությունից, բալային համակարգից եւ այլն: Նախարարը տեղեկացրեց, որ 45 անձ զրկվել է վարորդական իրավունքից:

Ինչ վերաբերում է կոռուպցիային, նախարարը նշեց. «2020-ի սեպտեմբերին դատախազությունում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը գործարկվել է, մինչեւ դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ստացվել են թվով 201 գործերի վերաբերյալ նյութեր՝ հնարավոր ապօրինի ծագմամբ գույք ունեցող 430 սուբյեկտի վերաբերյալ: Արդյունքում նրանցից 214-ի վերաբերյալ որոշում է կայացվել սկսել ուսումնասիրություն, որն ընթացքի մեջ է: 2020-ին ՀՀ-ում գրանցվել է կոռուպցիոն բնույթի 1114 դեպք, որից 157-ը՝ կաշառքի հետ կապված, 160-ը՝ պաշտոնական դիրքն օգտագործելով յուրացման, 155-ը՝ պաշտոնական կեղծիքի, 389-ը՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու, 52-ը պաշտոնական լիազորություններն անցնելու դեպքերն են»:

Բադասյանը անդրադարձավ քրեակատարողական հիմնարկներին, նա ասաց, որ ՔԿՀ-ներում մահերի թիվը նվազել է 4 անգամ, 2020-ին մահվան 5 դեպք է գրանցվել, 2019-ին՝ 21:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031