Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստամբուլյան կոնվենցիայից Թուրքիայի դուրս գալու պատճառը միասեռականության հետ կապված մանիպուլյացիաներն են»

Մարտ 22,2021 14:42

Ermenihaber. Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու պատճառը որոշ խմբերի կողմից կոնվենցիայի՝ միասեռականությունը խրախուսելու վերաբերյալ արած մանիպուլյացիաներն են:

«Ի սկզբանե կանաց իրավունքների ամրապնդմանը միտված կոնվենցիան մանիպուլյացվեց Թուրքիայի հասարակական ու ընտանեկան արժեքներին հակասող միասեռականությունը խրախուսող շրջանակների կողմից: Կոնվենցիայից դուրս գալու Թուրքիայի որոշումը պատճառը դա է»,- ասված է հայտարարության մեջ:

Դրանում միաժամանակ նշվում է, որ այս քայլը որևէ կերպ չի նշանակում, որ Թուրքիան հետքայլ է անում կանանց իրավունքները պաշտպանելու հարցում և Թուրքիան կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին միտված նոր ռեֆորմներ է կյանքի կոչելու:

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ այս կոնվենցիայի հետ կապված մտահոգություններ ունեցող միակ երկիրը Թուրքիան չէ ու հիշեցվում, որ ԵՄ անդամ 6 երկիր՝ Բուլղարիան, Հունգարիան, Չեխիան, Լատվիան, Լիտվան ու Սլովակիան չեն վավերացրել այն:

Մարտի 20-ին Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում հրապարակվել էր Ստամբուլյան կոնվենցիա անունով հայտնի «Կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիային» Թուրքիայի անդամակցությունը պաշտոնապես չեղարկելու մասին նախագահ Էրդողանի որոշումը:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) փոխնախագահ Ֆաթմա Քայան էլ հայտարարել է, որ կառավարությունը նախատեսում է Ստամբուլյան կոնվենցիայի փոխարեն ընդունել «Անկարայի կոնվենցիան»՝ ավելի ուշ տեղեկացնելով, որ աշխատում են «Անկարայի չափանիշների» վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031