Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Քարին Շտրենցը, որը մեղադրվում էր Ադրբեջանի օգտին լոբբիստական գործունեություն ծավալելու մեջ, մահացել է Կուբայից Գերմանիա չվերթ իրականացնող օդանավում, հաղորդում է Deutsche Welle-ն:
Քրիստոնեա-դեմոկրատական միության պատգամավորը գիտակցությունը կորցրել է թռիչքի ժամանակ, ինչից հետո օդանավի անձնակազմը որոշում է կայացրել արտակարգ վայրէջք կատարել Դուբլինում: Սակայն այնտեղ բժիշկներին չի հաջողվել փրկել պատգամավորի կյանքը:
Թե ինչու էր Շտրենցը մեկնել Կուբա, արդյոք դա աշխատանքային, թե մասնավոր այց էր՝ հայտնի չէ:
Հիշեցնենք, հունվարի վերջին Բունդեսթագը անձեռնմխելիությունից զրկել էր Քարին Շտրենցին, որը մեղադրվում էր կաշառակերության և Ադրբեջանի համար լոբբիստական գործունեություն ծավալելու մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարող է Նավալնու նման են ,,դեղել,,? հանցակիցներին չբացահայտելու համար…..