Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Արսեն Ջուլֆալակյան. Եթե «նախկիններն» այնքան ուժեղ են, որ չլինելով իշխանություն՝ կարողանում են իշխանությանը նման «խեղճ ու անճար» վիճակում պահել, ուրեմն ո՞ւմ է պետք այդպիսի ապիկար իշխանությունը

Մարտ 22,2021 10:21

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան գրառումը

Մի՞թե կարելի է պետության ղեկավարումը շարունակել վստահել անձի/քաղական ուժի, որն արդեն երեք տարի է հանդես է գալիս/դիրքավորում է իրեն որպես խեղճ, խաբված, թույլ, միամիտ զոհ։ Եթե նրա բառապաշարով «նախկիններն» այնքան ուժեղ են, որ չլինելով իշխանություն՝ կարողանում են իշխանությանը նման «խեղճ ու անճար» վիճակում պահել, ուրեմն ո՞ւմ է պետք այդպիսի ապիկար իշխանությունը։ Մի՞թե խղճահարությունն է դարձել հանրության լայն շերտերի ընտրություն կատարելու հիմնական գրավականը։ Մի՞թե հաճելի է խեղճ, անպատասխանատու ղեկավար ունենալ։ Երբվանի՞ց և ինչու՞ սկսեցինք ուժեղին, հաղթողին ստորադասել թույլին, պարտվողին…

Նույնիսկ կենդանական աշխարհում թույլը չի կարող առաջնորդ ընտրվել։

Աշխարհով մեկ հետևողականորեն խայտառակ ենք լինում։ Կարևորը տանը «հպարտ ենք և դուխով», ծափերն էլ անպակաս։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031