Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հերթական գանգատը Ադրբեջանի դեմ

Մարտ 22,2021 12:30
mied

2017 թվականի հունիսի 2-ին Դուրնիսի Քամալ գիզի Ահմեդովան դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի դեմ։ Խուլիգանության համար դատապարտված Ահմեդովան բողոքել է, որ չնայած իր պնդումներին, միջնորդություններին` հայրենի դատարանը մերժել է ուսումնասիրել հասանելի ապացույցը` տեսանյութը եւ դատարան հրավիրել իր՝ պաշտպանության կողմի վկաներին։

Դիմումատուի գանգատը համապատասխանում է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտմանը, արդար դատավարության իրավունքին:

Սակայն դատարանը ստացել է «բարեկամական կարգավորման»` հաշտության հավատարմագիր, ստորագրված կողմերի կողմից, որն էլ ենթադրում է հրաժարում հետագա պահանջներից Ադրբեջանի դեմ:

2021 թվականի փետրվարի 18-ին դատարանը որոշել է ոչ նյութական վնասի հատուցման մասով բավարարել հայցադիմումը:

Ադրբեջանի կառավարությունը պարտավորվել է վճարել ոչ նյութական վնասի հատուցման համար` 2500 եվրո եւ 500 եվրո դատական ծախսերի համար:

Մելինե ԳԱԼՈՒՍՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031