Հունգարիայի մայրաքաղաքում այսօր ավարտվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու օլիմպիական վարկանիշային մրցաշարը:
Հայաստանի հավաքականի անդամ 87 կգ քաշային Արթուր Շահինյանը սփոփիչ գոտեմարտի մասնակցելու հնարավորություն էր ստացել, որտեղ հաջողության հասնելու դեպքում կպայքարեր բրոնզե պարգեւի համար:
Սակայն նա չներկայացավ գոտեմարտին եւ հաղթանակը շնորհվեց թուրք մրցակցին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ