Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը
Մենք պետք է համակերպվենք այն իրականության հետ, որ իշխանությունը փոխանցվում է նրանց, որոնք քաղաքացիների ավելի մեծ աջակցություն ունեն, այլ ոչ թե նրանց, որոնք ավելի խելացի են, կրթված, ազնիվ, արդար, օրինապաշտ, հայրենասեր․․․
Ես, անկեղծ ասած, չգիտեմ՝ դա լավ է, թե վատ, բայց դա այդպես է։ Ինչպես, օրինակ, չգիտեմ, թե հաղորդակցության նոր տեխնոլոգիաների շնորհիվ իրական ժամանակով սփռվող չկանոնակարգված ահռելի ծավալների տեղեկատվական հոսքերը բարիք են, այսպես կոչված խոսքի ազատություն, թե չարիք են մեզ, մեր ինքնության, ապագայի կառուցման, ազգը ոգեկոչելու համար։ Եվ շատ բաներ, պարզվում է, չգիտեմ, կամ սկսել եմ կասկածել, որ գիտեմ։
Ու մտածելու, վերլուծելու ֆունկցիան, որն ինձ հարազատ էր ամբողջ գիտակից կյանքում, սկսեց բերել անտանելի ցավ պատճառող արդյունքների։ Քանի որ վերջերս շատ խնդիրների վերլուծությունը ինձ բերում է այն եզրակացության, որ այդ խնդիրները լուծում չունեն։
Կարդացեք նաև
Կամ լուծվում են առաջին նախադասության մեջ շարադրված անտրամաբանական եւ դեպի առ ոչինչ տանող եղանակով:
Բայց դա նույնպես անտանելի է գիտակցել․․․
Շարունակեմ լռել․․․․
Պարոն Հակոբյան,նեղություն քաշեք ATV ՀԸ հաղորդումները դիտել և ամեն ինչ կհասկանաք՝Հ2 հանեցիք և տեղը դրեցիք մեկ հեռուստաալիք,որը օրվա մեծ մասը արդեն աղբանոց նետված,բազմաթիվ անգամ կրկնված սերիալներ է ցուցադրում,հայերեն բառերով թուրքական նեյնումներ է ներկայացնում….:Միակ նորմալ հաղորդումը Մարկ Գրիգորյանի ,,Անծանոթ Երևան,,հաղորդումն է,թեև,նույնպես,արդեն կրկնված: