Մարտի 21-ն ամբողջ աշխարհում պաշտոնապես նշվում է որպես «Անտառների միջազգային օր»։
Առաջին անգամ նշվել է 2013 թվականի մարտի 21-ին։ Հռչակվել է 2012 թվականի դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ։ Անտառների միջազգային օրը ստեղծվել է որպես գլոբալ հարթակ այն մարդկանց համար, որոնք հետաքրքրված են անտառի պահպանմամբ և կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքների մեղմացմամբ։
Ձեզ ենք ներկայացնում 10 պատճառ, թե ինչու են կարևոր անտառները
- Մենք շնչում ենք, քանի որ գոյություն ունեն անտառները: Միջին հասունության ծառը օրական արտադրում է այնքան թթվածին, որքան շնչում են օրական 2-10 մարդիկ: Ֆիտոպլանկտոնը արտադրում է երկրի թթվածնի 50%-ը, սակայն անտառները օդի մաքրության գլխավոր պատասխանատուներն են։
- Նրանք ավելին են, քան միայն ծառ։ Տեսակների 50%-ը գտնվում են անտառներում։
- Մարդիկ նույնպես բնակվում են անտառներում։ 300 միլիոն մարդ երկրագնդի վրա բնակվում է անմիջապես անտառում։
- Անտառները զովացնում են շրջապատը։ Քաղաքային ծառերը թույլ են տալիս շենքերին մնալ ավելի սառը ամռանը։
- Անտառները կլանում են ջերմոցային գազերը և նվազեցնում են երկրագնդի վրա ջերմոցային էֆեկտի աղետալի հետևանքները։
- Անտառները ստեղծում են իրենց հարակից տարածքներում ուրույն միկրոկլիմա։ Օրինակ ամազոնի անտառները խթանում են անձրևների առաջացմանը, ընդհուպ մինչև Հյուսիսային Ամերիկա։
- Անտառները արգելափակում են քամիները։ Բացի դրանից այն ֆերմերային տնտեսությունները, որոնք հարակից են անտառներին, ավելի քիչ են զգայուն վնասատու միջատների նկատմամբ։
- Անտառները օգնում են ապրել ավելի առողջ։ Օրինակ ալերգիայի դեմ օգտագործվող Թեոֆիլին դեղամիջոցը մարդիկ ստանում են կակաոյի ծառից։
- Անտառները անգին հումք են մարդկային գործունեության մեջ։ Կահույք, թուղթ, շինափայտ, կաուչուկ և այլ տեսակի հումքի ստացումը անհնար է առանց անտառների։
- Անտառները ստեղծում են աշխատատեղեր։ Ըստ ՄԱԿ-ի տվյալների ավելի քան 1,3 միլիարդ մարդ կախվածության մեջ է անտառի բարիքներից, իսկ 10 միլիոն մարդ անմիջականորեն աշխատում է անտառային տնտեսություններում։
ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈԻԹՅՈՒՆ