Բուդապեշտում այսօր ավարտվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական խաղերի եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարը, որն Հայաստանի ազգային հավաքականը մասնակցում է չորս մարզիկով:
Ավաղ, նրանցից ոչ ոք Տոկիոյում 77 կգ քաշային Կարապետ Չալյանին եւ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանին միանալու իրավունք չվաստակեց: Նախնական գոտեմարտերում հաջող մեկնարկելուց հետո տղաները հետագայում դուրս մնացին ուղեգրերի համար պայքարից:
Միայն 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը եւ 87 կգ քաշային Արթուր Շահինյանը երրորդ տեղի համար գոտեմարտելու հնարավորություն ունեն, սակայն Շահինյանը դրա համար դեռ պետք է հաղթահարի սփոփիչ գոտեմարտի մեկ արգելք:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ