Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյան․ «Իմ տան աշխատողներն ասում են՝ ամսի 3-ին մեզ ասացին՝ դուրս եկեք Շուշիից»․ 168.am

Մարտ 21,2021 12:26

168.am – ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանը 168.am–ի «Պրեսսինգ» հաղորդաշարում խոսելով 44-օրյա պատերազմի մասին՝ ասաց, թե վստահ է, որ Շուշին ու Քարին տակը ոչ թե ընկել են, այլ հանձնել են:

«Քարին տակը չի ընկել, հանձնել են: Քարին տակի հերոս ժողովուրդը գիտե՞ք՝ ոնց էր կռվում: Ինձ զանգում էին, ամեն րոպե խոսում էի հեռախոսով, նրանք ինձ ասում էին․ «Պարոն Հայրապետյան, կոտորում ենք, ճանճի պես գալիս են, օգնություն չի գալիս:
Մեր կողմից օգնություն չի գալիս: Ավելին ասեմ՝ Քարին տակը էլի չէր հանձնվել, չեն նահանջել, ասել են՝ «դուրս եկեք, հրետանիով հարվածելու ենք, էլի հետ եք գնալու»: Դուրս են եկել, խփել են, ու էլ չեն գնացել:

Նույնը՝ Շուշիում: Իմ տան աշխատողն ասում է․ «Ամսի 3-ին մեզ ասացին՝ դուրս եկեք Շուշիից»: Հոկտեմբերի 28-ին իմ օբյեկտ են մտել, Իսահակի աղբյուր են մտել թուրքերը, էնտեղի եղնիկներին են խփել: Աշխարհը, որ շուռ գա, ով պատկերացնում է Շուշին․․․ Ինձ պատմում են՝ այնտեղից, որտեղից եկել են, մտել են, անհնարին է Շուշին գրավելը, եթե լուրջ պաշտպանություն դնեն: Մինչև հիմա չգիտեն՝ Շուշիի պաշտպանությունն ում վրա է եղել: Փորձում են շառ անել, գցել Սեյրան Օհանյանի վրա, բնականաբար, չի ստացվի: Աստված տար՝ իրականում Սեյրան Օհանյանի վրա լիներ հրամանատարությունը, և մենք Շուշին երբեք չէինք կորցնի»,- հարցազրույցում ասել է Ռուբեն Հայրապետյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031