Լրահոս
Օրվա լրահոսը

Այն, որ երեխաների անվտանգությունը ոչ միայն անտեսված, այլ նաև ենթադրաբար վտանգված էր, պահանջում է լուրջ ուսումնասիրություն և քննության իրականացում․ Դավիթ Թումասյան

Մարտ 21,2021 12:05

Փաստաբան Դավիթ Թումասյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան չի բացառում երեխաների մասնակցությունը հավաքներին և նշում, որ երեխան կարող է արտահայտել իր կարծիքը, ներառյալ՝ քաղաքական:

Սակայն միևնույն ժամանակ Կոնվենցիան պահանջում է ապահովել երեխաների անվտանգությունը՝ այդ պարտականությունը դնելով պետության վրա և նշելով, որ «պետություններն ապահովում են երեխաների մասին հոգալու կամ նրանց պաշտպանելու համար պատասխանատու հիմնարկների, ծառայությունների և մարմինների համապատասխանությունը:»:

Պատկան մարմիններից բացի ընտանիքը նույնպես պետք է ապահովի երեխայի անվտանգությունը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով իրավասու մարմիններին:

Այն, որ բոլորիս հայտնի հավաքի ժամանակ վարչապետի անվտանգությունը գերպաշտպանված էր՝ ակնհայտ էր, իսկ այն, որ երեխաների անվտանգությունը ոչ միայն անտեսված, այլ նաև ենթադրաբար վտանգված (հակառակ դեպքում՝ նման պաշտպանության ու անվտանգության միջոցներ չէին իրականացվի վարչապետի անձի առնչությամբ)՝ պահանջում է լուրջ ուսումնասիրություն և քննության իրականացում՝ երեխայի լավագույն շահի համատեքստում՝ մեղավորների արարքներին տալով պատշաճ իրավական գնահատական:

Հ.Գ. Հունիսմեկյան միջոցառում լիներ, որ երեխաների մասնակցությունը խիստ ցանկալի լիներ, դեռ կարելի էր մտորել անվտանգության հավասարակշռման հարցը (չնայած 2020թ.-ին ի թիվս այլ միջոցառումների դա էլ չիրականացվեց՝ ելնելով երեխաների անվտանգության առաջնահերթությունից), իսկ այս դեպքում երեխաների մասնակցության արդարացում դժվար թե գտնվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031