Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այս խոսքերով ՀՀ ղեկավարը փաստացի կասկածի տակ է դնում Հայաստանի ու հայության արդար պայքարը Թուրքիայի և Ադրբեջանի դեմ. Վարուժան Գեղամյան

Մարտ 21,2021 11:41

Թուրքագետ, ադրբեջանագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ վարչապետի վերջին ելույթից մի հատված, որը պարտավոր եմ մեկնաբանել որպես թուրքագետ.

«Իրողությունը հետևյալն է՝ մենք էս տարածաշրջանում պետք ա ապրենք, բայց էս տարածաշրջանում մեր ապրելու կամ էս տարածաշրջանի ամենամեծ խնդիրը որն ա։ Խնդիրը հետևյալն ա, որ մեզ ընկալում են որպես թշնամի և մենք ընկալում ենք որպես թշնամի։
Քանի մեզ ընկալում են որպես թշնամի, էնքան մենք ընկալում ենք որպես թշնամի։ Ինչքան մենք ընկալում ենք որպես թշնամի, էնքան մեզ ընկալում են որպես թշնամի։ Եվ նույնիսկ շատ դժվար ա գտնել էն մեկնարկային կետը, որից էս պրոցեսը սկսվել ա»։
Ի՞նչ է սա նշանակում։

  • Այս խոսքերով ՀՀ ղեկավարը փաստացի կասկածի տակ է դնում Հայաստանի ու հայության արդար պայքարը Թուրքիայի և Ադրբեջանի դեմ, որի վերջին դրսևորումը Արցախի ազատամարտն էր՝ մեր դեմ պարտադրված պատերազմը։
  • Հայաստանի ու Թուրքիայի միջև թշնամության հիմնական պատճառը միշտ էլ պարզ է եղել բոլոր քաղաքական հայերի համար. այս տարածքում անկախ հայկական քաղաքական միավոր՝ հայկական պետություն լինելը և դրա հանդուրժելը երբևէ չի եղել թուրքերի պլաններում։ Ուստի վարչապետի «…նույնիսկ շատ դժվար ա գտնել էն մեկնարկային կետը, որից էս պրոցեսը (նկատի ունի՝ հայ-թուրքական թշնամանքը) սկսվել ա…» պրիմիտիվ տգիտություն է ու հայկական ազգային նախագծի ոչնչացման փորձ։
  • Փաստացի կասկածի տակ է դրվում Հայոց ցեղասպանությունը, որը ներկայիս շատ գործընթացների հիմքն է։
  •  Արդարացվում է Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ոչ միայն պատմական, այլև մերօրյա դրսևորումները։
  •  Սա նշանակում է նաև, որ կասկածի տակ են դրվում Ադրբեջանի կողմից միայն վերջին 35 տարիների ընթացքում հայերի դեմ իրականացված բացահայտ ռասիստական ու թշնամական գործողությունները (1988թ. Սումգայիթում հայերի կոտորածը, 1990թ. Բաքվի հայերի ջարդը, 1992թ. Մարաղայի հայության կոտորածը, Ստեփանակերտի խաղաղ բնակչության գնդակոծումը, Հադրութի հայության կոտորածը, Տավուշի մշտական գնդակոծությունը, մեր եղբայրների պարբերական սառնասիրտ գլխատումը, Գուրգեն Մարգարյանի կացնահարումը և այլն)։
  •  Այս հայտարարությունը նշանակում է նաև, որ մեր պետությունն այս պահին սկսել է պարտվողականության դիրքերից Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելուն ուղղված քայլեր կատարել, որի արդյունքը Արցախի մնացած հատվածից մեր հրաժարումն է ու դրա վերջնական թուրքացումը։
  • Սա նաև նշանակում է, որ մեր բոլոր զոհերը եղել են ոչ թե մեր թշնամիների ձեռամբ, այլ, ըստ ՀՀ վարչապետի, անհասկանալի պատճառներով, այլ բառերով՝ «հանուն ոչնչի»։

Այս ամենը հաշվի առնելով՝ չզարմանաք, որ շուտով մենք նույնիսկ պետական մակարդակում սկսենք չհիշատակել «Հայոց ցեղասպանություն» բառը։ Դե իսկ այս դիրքորոշման մնացած՝ քաղաքական արդյունքները արդեն իսկ իրականանում են հերթականությամբ՝ հայոց բանակի կրճատում, Սյունիքի հայաթափում, Մեղրիի միջանցքի բացում հերթականությամբ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031