Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի ֆեյսբուքյան գրառումը
«Դեռևս 2019 թվականի մարտի 7-ին եմ հրապարակել, և քանի որ «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանին հյուրընկալվելու ժամանակ ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը բարձրաձայնել է և ասել, որ կարող են ինձնից հարցնել, ապա առանց որևէ հարցման հաստատում եմ, որ պարոն Ռուբեն Հայրապետյանի կողմից ներքոհիշյալ գործընթացներում որպես օժանդակություն իր կողմից ձեռք է բերվել աշխարհի լավագույն նմուշների զենք և զինամթերք՝ մի քանի տասնյակ միլիոն դրամ արժողությամբ, որոնք տրամադրվել են համապատասխան ծառայություններին և ստորաբաժանումներին։
Շնորհակալություն բոլոր այն մարդկանց և իմ ընկերներին, ովքեր 2015-2018 թթ.-ին հավատացին և տեր կանգնեցին մեր կողմից սկսած նախաձեռնությանը՝ ունենալ աշխարհի լավագույն դիպուկահար զենքերը:
Այսօր արդեն կարելի է ասել, որ քրտնաջան աշխատանքի արդյունքում ունեցանք պրոֆեսիոնալների մի քանի խմբեր, որոնց շնորհիվ առաջնագծում վերացվեց թշնամու դիպուկահարների գերակայությունը, և նախաձեռնողականությունը անցավ մեր կողմը, ինչի շնորհիվ էլ փրկվել և փրկվում են տասնյակ երիտասարդ կյանքեր»: