Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը աշխարհաքաղաքական իմաստով արդեն «այդքան կա», որ հրապարակայնորեն փորձում է խառնվել աշխարհի հզորների վեճին․ Արմեն Աշոտյան

Մարտ 20,2021 23:32

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ շատերը չնկատեցին, որ Թուրքիայի նախագահը Պուտին-Բայդեն թեժ բանավեճի մեջ է խառնվել՝ քննադատելով ԱՄՆ նախագահին եւ «մեծահոգաբար» պաշտպանելով ՌԴ նախագահին։

Երեք դիտարկում, որ կարեւոր են նաեւ մեզ համար։

1. Էրդողանը աշխարհաքաղաքական իմաստով արդեն «այդքան կա», որ հրապարակայնորեն փորձում է խառնվել աշխարհի հզորների վեճին։

2. Պուտինը Էրդողանի աջակցության կարիք, բնավ, չունի։ Սակայն Էրդողանի այս քայլը ակնհայտ հեռավար հաշվարկ ունի՝ Մոսկվայի գլխի տակ դրվող արեւելյան փուսքյուլներով փափուկ բարձից սկսած վերջացրած կոնկրետ շահերով, այդ թվում՝ Արցախում։

3. Թուրքիան շարունակելու է առավելագույնը քաղել Ռուսաստան-Արեւմուտք լարվածության պարույրի նոր պտույտից։ Հիշեցնեմ, որ օրերս նույն Էրդողանը ԲԼՈՒՄԲԵՐԳ-ում հոդված էր հրապարակել, խնդրելով Արեւմուտքից օգնություն Ռուսաստանի աջակցությունը վայելող Ասադի, ինչպես նաեւ քրդերի դեմ պայքարում։

Գլոբալ վտանգավոր տեղաշարժերի մեջ կրկին հարց տվեք ձեզ. ի՞նչն է ավելի ազնիվ՝ կանխե՞լ ազգիս ինքնասպանությունը, թե՞ վերահաս մահից հետո արձանագրել, որ մենք այս անգամ եւս ճիշտ էինք…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031