Մարտի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը եղել է զինված ուժերի ինժեներասակրավորային, ինչպես նաև ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորամասերում:
Զորատեսակների հրամանատարները պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացրել զորամասերի ենթակառուցվածքները, իրականացվող աշխատանքները, զորանոցային և ուսումնական պայմանները:
Զեկուցվել են զորամասերի մարտական խնդիրներն և զարգացման ծրագրերը: ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ առաջիկայում նախատեսված են զորամասերի ենթակա անձնակազմի ուսումնամասնագիտական գործունեության պայմանների բարելավման համալիր միջոցառումներ և հավաստիացրել, որ բարեփոխումների փաթեթում որպես առաջնահերթություն սահմանված է նաև ուսումնական հնարավորությունների ընդլայնումը:
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ