Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլից» Արմեն Խաչատրյանի խրամատը պատերազմի ժամանակ եղել է Գորիսի համայնքապետարանը, ընդամենը սուրճ էր խմում»․ Սյունիքի համայնքապետերը հակադարձում են Խաչատրյանին

Մարտ 20,2021 20:36

«Ձեր նշած անձի  համար պատերազմի ընթացքում խրամատը եղել է Գորիսի համայնքապետարանը»,-այսօր այս մասին ասաց Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամների  մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի  հայտարարությանը։

Հիշեցնենք, Արմեն Խաչատրյանն ասել էր․«Բոլոր համայնքներն ու աշխատակիցներն ակտիվ մասնակցել են պատերազմի ժամանակ թիկունքային աշխատանքներին, ինչպես նաեւ ամբողջ ժողովուրդը, սակայն դա չի նշանակում, որ այնպիսի վիճակում է գտնվել երկիրը, որ համայնքապետերը պետք է ջոկատ կազմեին եւ գնային պայքարեին թշնամու դեմ»։

Պարոն Առուշանյանը շարունակելով, ասաց․ «Եթե նա նկատի ուներ էդ հատվածում պատերազմ չի տեսել, այո, ճիշտ է, մենք համայնքապետարանում չենք եղել պատերազմի ողջ ընթացքում։ Հետո մեկնաբանել է, թե պատերազմի ավարտից հետո․․․ ես դեկտեմբերի 14-15 -ը եղել եմ առաջնագծում, եղել է, որ եկել ենք, հետ մեզ հերթափոխել են»։

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանն էլ հավելեց․ «Ես տեսել եմ պատերազմի ընթացքում, երբ վարչապետն եկավ Գորիս, էն ժամանակ տեսա ու մի երկու անգամ էլ հարցրեցի Առուշանյանից՝  ի՞նչ է անում Խաչատրյանը համայնքապետարանում։ Ընդամենը սուրճ էր խմում, ինքը ինչ գիտի առաջնագծում ինչ է տեղի ունեցել։ Մենք ենք եղել մեր ջոկատներով առաջնագծում՝ այն ահռելի աշխատանքները, պատասխանատվությունը, որ վարչապետը կոչ արեց հոկտեմբերի 17-ին, իսկ մարտերը ընթանում էին դեռ Ջաբրայիլում, իսկ ինքը կոչ արեց՝ հարգելի համայնքապետեր, անցեք Սյունիքի ինքնապաշտպանությանը։ Մենք այն ժամանակ հասկացանք, թե ինչ է կատարվում։ Ո՞նց  է հնարավոր, որ  մարտերը Ջաբրայիլում ընթանան, իսկ վարչապետը Սյունիքի ինքնապաշտպանության կոչ անի։ Սյունիքի եւ Ջաբրայիլի հեռավորությունը 80-100 կիլոմետր է,  ենթադրություն արեք՝ ինչո՞ւ Սյունիքի ինքնապաշտպանություն, այլ ոչ թե Կուբաթլուի, Զանգելանի»։

Հիշեցնենք, որ Սյունիքի մի շարք համայնքների ղեկավարներ «Վերածնվող Հայաստան» կուսակացության վարչության անդամ են։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031