67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը Բուդապեշտում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարի քառորդ եզրափակչում 14:6 հաշվով առավել քան համոզիչ հաղթանակ դարավ Ադրբեջանի ներկայացուցիչ Իսլամբեկ Դադովի նկատմամբ ու շարունակում է պայքարը կիսաեզրափակչում:
Գոտեմարտն անցավ բավականին լարված, փոխնիփոխ առավելությամբ: Սակայն Սլավիկը երկրորդ մրցափուլում իր համար բարդ դիրքում նախաձեռնությունը խլեց ադրբեջանցուց ու, մեկը մյուսի հետեւից կարեւոր միավորներ վաստակելով, ամրագրեց իր բացահայտ հաղթանակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ