Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի նախկին առաջնորդ, հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ, Արցախի հերոս, «Ոսկե Արծիվ» շքանշանի ասպետ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին
Գերաշնորհ Սրբազան Հա՛յր
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 67-րդ տարեդարձի առթիվ։
Շնորհակալ եմ Ձեզ այն հայրական սիրո համար, որ ունեք Արցախ աշխարհի հանդեպ։ Ձեր՝ ավելի քան 3 տասնամյա հոգևոր առաջնորդությունը մեծապես օգնել է Արցախին վերագտնելու ճշմարիտ ճանապարհը տանող ուղին։ Դուք եղել, մնում և լինելու եք Արցախի կողքին՝ որպես խորհրդանիշ, Մարդ, որի անխոնջ աշխատանքի շնորհիվ Արցախը հավատարիմ է քրիստոնեական և համամարդկային արժեքներին։
Կարդացեք նաև
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ, մաղթում առողջություն և բարեկեցություն։
Աստված մեզ պահապան։
Վիտալի ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
ԱՐՑԱԽԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ