ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը
Նիկո՛լ, դու չե՞ս ՏԱՍՍ գործակալությանն ասել, որ Արցախի կարգավիճակի հարցը ռազմավարական է և բոլոր ժամանակներում եղել է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը։
Բա եթե պատերազմի 23-րդ օրը, ՌԴ նախագահի հետ խոսելուց առաջ, նման հայտարարություն ես արել, ինչո՞ւ ես հիմա խեղճ գյուղացիների մոտ աղավաղում Սերժ Սարգսյանի հայտարարությունը։ Մի՞թե չես հասկացել, որ երբ Սերժ Սարգսյանն ասում է․ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», դրանով քեզ աջակցում էր, որ բանակցային գործընթացում ավելի վստահ լինես։
2018-20 թթ քանի՞ անգամ ենք ասել, որ անկախ ամեն ինչից, Արցախի հարցում պատրաստ ենք աջակցել իշխանություններին, որպեսզի վերջիններս չսխալվեն ու չտանեն կործանման։
Կարդացեք նաև
Բանակցությունները ձախողելուց, պատերազմ հրահրելուց ու Արցախի մեծ մասը կործանելուց հետո՞ հիշեցիր, որ ժողովրդին հաշիվ պետք է տաս։
Դու չէի՞ր ընդդիմությանն ասում, ինչ պետք է, այն էլ բանակցում ենք։ Դու չէի՞ր Էդմոնին համոզում, որ Արցախի հարցում անհոգ եղեք, ամեն ինչ լավ է։
Բա հիմա ինչո՞ւ ես այդ խեղճ գյուղացի ժողովրդին հավաքել գլխիդ, ու ստից լոլոներ ես կարդում։
Միևնույն է, ինչ էլ ասես, քեզ հետ փաստերով ենք խոսելու։ Արդարացումներդ կպահես դատարանի համար։