«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը պատրաստ է համագործակցել քաղաքական դաշտի բոլոր առողջ ուժերի հետ, որոնք այսօր առկա են քաղաքական դաշտում, բայց ոչ «Սասնա ծռերի»:
Այս մասին ասուլիսում ասաց կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը՝ պատասխանելով հարցին՝ արտահերթ ընտրություններին ընդառաջ որ քաղաքական ուժերի հետ են պատրաստ համագործակցել:
Պարոն Հակոբյանի խոսքով․ «Մեզ համար կարմիր գիծը «Սասնա ծռերն են», ուզում են գան, գոռան, ինչքան ուզում են Նիկոլի դեմ պայքարել, իրենք մեզ համար կարմիր գիծ են: Կոնկրետ ինձ համար իրենք տեռորիստ են, իրենց տեղը բերդում է»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Պատրաստ ենք համագործակցել «առողջ» ուժերի հետ, նաև Սյունիքի՞, յա իրո՞ք: