Հունգարիայի մայրաքաղաքում պայքարն են սկսել հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարի մասնակիցները, որոնց մեջ են Հայաստանի ազգային հավաքականի չորս ըմբիշներ՝ 60 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը, 67 կգ՝ Սլավիկ Գալստյանը, 87 կգ՝ Արթուր Շահինյանը եւ 130 կգ՝ Դավիթ Օվասապյանը:
Մեր ըմբիշներից առաջինը մրցագորգ մտել է Սլավիկ Գալստյանը եւ որակավորման փուլում պարտության մատնել բելառուս Ալեքսանդր Լյավոնչիկին: 1/8 եզրափակչում Սլավիկի մրցակիցը ֆրանսիացի Մամադասա Սիլլան է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ