Թուրքիան հայտարարել է, որ դուրս է գալիս Եվրախորհրդի Ստամբուլյան կոնվենցիայից, որն ուղղված էր կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին և դրա կանխարգելմանը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համապատասխան որոշումը հրապարակել է պաշտոնական Rеsmi Gazete թերթը:
Չնայած դրան՝ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ կանանց իրավունքների պաշտպանության համար պայքարը կշարունակվի:
Թուրքիայի նման որոշման կապակցությամբ մտահոգություն է հայտնել Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:
«Թուրքիայի հայտարարությունը Եվրոպայի խորհրդի Ստամբուլի կանանց նկատմամբ բռնության մասին կոնվենցիայից դուրս գալու վերաբերյալ ապշեցուցիչ լուր է,- ասել է նա:
Կարդացեք նաև
Բուրիչը նշել է, որ Ստամբուլյան կոնվենցիայում ընդգրկված է եվրոպական 34 երկիր, և այն ընկալվում է որպես ոսկե ստանդարտ մեր հասարակություններում ամեն օր կանանց և աղջիկներին պատուհասող բռնությունից պաշտպանելու միջազգային ջանքերում:
«Այս քայլը հսկայական հետընթաց է այդ ջանքերի համար և առավել ցավալի է, քանի որ այն վտանգում է կանանց պաշտպանությունը Թուրքիայում, ամբողջ Եվրոպայում և դրանից դուրս»,- ասել է Բուրիչը:
Պատարաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ