Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտնչող տգիտությո՞ւն, թե՞ ուրացում

Մարտ 20,2021 15:22

Բռնապետիկը չի դիմանում առանց միտինգ։ Եթե մինչ իշխանության հասնելը նրա միտինգացավը հասկանալի էր, ապա իշխանությունը զավթելուց հետո՝ շատերին անհասկանալի։ Հավանաբար նա միայնակ մնալով հասնում է խելագարության և պահանջ է զգում «շփումների» և ինչպես վամպիր կլանում այլոց էներգիան ու դրանից բավարարվում։

Իր այդ հագուրդը բավարարելու համար, պարզ է, կանչել է իրեն ենթակա մարզպետ, նախարարներին հանձնարարել և ահաբեկել, որ հավաքեն բոլոր կեղծ տատիկ-պապիկներին, վճարեն և ուրախ ու երջանիկ ներկայանան իր հետ հանդիպմանը։

Բայց․․․ արդեն հանդիպմանը բռնապետիկն արտահայտում է արդեն իր և իր մանկուրտների ( բացատրություն՝ մանկուրտ-հիշողությունը կորցրած ստրուկ, պատրաստ սպանելու հարազատ մորը) «գաղափարական» հենքը․ «Պետք է ապրենք այս տարածաշրջանում, բայց այստեղ ապրելու ամենամեծ խնդիրն այն է, որ մեզ ընկալում են որպես թշնամի և մենք ընկալում ենք որպես թշնամի։ Ինչքան մենք ընկալում ենք որպես թշնամի, էնքան մեզ ընկալում են որպես թշնամի։ Եվ նույնիսկ շատ դժվար է գտնել էն մեկնարկային կետը, որից էս պրոցեսը սկսվել է»։

Եթե սա ընդամենը տգիտության արդյունք է, ապա կխնդրեի պատմաբաններին «լիկբեզ» անցկացնեին վարչապետի հետ՝ ներկայացնելով գոնե 19-րդ դարի համիդյան կոտորածներից մինչև 1920-ական թվականներ։

Իսկ իրականում, իհարկե լինելով կիսագրագետ, բայց վարչապետ կոչեցյալն ուզում է բոլորիս դարձնել մանկուրտներ, խոնարհվել և ծնկի գալ դարավոր թշնամու առջև, ինչպես անձամբ ինքն ու իր պատգամավոր-նախարար ստրուկ-մանկուրտները։ Իր այս խոսքերով բռնապետիկը ապացուցեց, որ բոլորովին ցավ չի զգում Արցախի կորստի, հազարավոր զոհերի, տառապող գերիների համար և առնվազն «չտեսնելու» տալիս Ադրբեջանի և Թուրքիային նախագահների հոխորտանքներն ու սպառնալիքները։

Իսկ ամենամեծ ողբերգությունն այն է, որ մենք այս ամենը շարունակում ենք հանդուրժել։

 

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen says:

    Հաճախ չես հանդիպի, երբ փեսայի և աներձագի խոսույթները իրարից ոչնչով չտարբերվեն…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031