Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել հարկադիր տեղահանվածների վերաբերյալ

Մարտ 20,2021 14:33

ԵԽԽՎ մշտական հանձնաժողովը խորը մտահոգություն է հայտնել կամայական տեղահանությունների զոհերի կապակցությամբ՝ ընդգծելով, որ մոտ 2.8 միլիոն եվրոպացի ներքին տեղահանության է ենթարկվել:

«Շատ եվրոպացիներ փախստականներ են այլ երկրներում… վերջերս Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմը հանգեցրեց տեղահանված անձանց նոր ալիքի»,- ընդգծել են խորհրդարանականները:

Պատգամավոր Ֆաբիեն Գուտեֆարդի զեկույցի հիման վրա ԵԽԽՎ մշտական հանձնաժողովն ընդունել է բանաձև՝ կոչ անելով անդամ երկրներին միջազգային իրավունքի չափանիշները տեղափոխել ազգային օրենսդրություն, և «դրանում ներդնել ազգային դատարանների համընդհանուր իրավասության սկզբունքը»՝ կամայական տեղահանության և այլ ռազմական հանցագործությունների կամ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար:

Ըստ ընդունված բանաձևի՝ յուրաքանչյուր անդամ պետություն ազգային և միջազգային օրենսդրությամբ նախատեսված բոլոր միջոցներով պետք է հետապնդի և պատժի արտասահմանում տեղահանված անձանց նկատմամբ երրորդ անձանց կողմից մարդու իրավունքների խախտումները:

Ի վերջո, Մշտական կոմիտեն կոչ է արել անդամ պետություններին պաշտպանություն և օգնություն ցուցաբերել նման տեղահանության զոհերին հատուկ բժշկական և հոգեբանական խնամքի, ապաստանի արագացված ընթացակարգերի, ընտանիքի վերամիավորումը թույլատրող գործողությունների և զոհերի նկատմամբ կատարված հանցագործությունների հետապնդման միջոցով:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031