ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը
Արցախ կատարած այցի շրջանակում հանդիպել եմ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկել ենք կառավարության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի կարևորությունը, որն էականորեն նպաստել է արցախցիների բնականոն կյանքին վերադառնալուն։
Հաջորդ կարևորագույն քայլն Արցախում բնակարանաշինության ակտիվացումն է, որը հնարավորություն կտա Հայաստանում ժամանակավոր բնակվող արցախցիներին վերադառնալ Արցախ։
Կարդացեք նաև
Միևնույն ժամանակ, քննարկել ենք Արցախ վերադարձող արցախցիների համար կայուն եկամտի աղբյուր ունենալու անհրաժեշտությունը, որը հանդիսանալու է հետագա ծրագրերի կարևորագույն բաղադրիչներից մեկը։
Հայաստանը շարունակում է կատարել Արցախի սոցիալական անվտանգության ապահովման իր առաքելությունը։