Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը օպերատիվ արձագանքում են իրենց իշխանությանը սպառնացող ցանկացած իրադարձության, բայց Թուրքիայի հայտարարությունները ցանկացած միջոցով շրջանցում են․ Տիգրան Աբրահամյան

Մարտ 20,2021 12:23

Արցախի նախագահի նախկին խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Երբ Թուրքիան հայտարարեց, որ դատապարտում է Հայաստանում «ռազմական հեղաշրջման» փորձը՝ նկատի ունենալով ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարությունը, չէի շտապում մեկնաբանել։

Դրանից հետո Թուրքիան արդեն հասցրել է ողջունել Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։

Դեռ չեմ խոսում Հայաստանի ներքին քաղաքականությանը վերաբերող այլ հայտարարությունները, որոնք Թուրքիայի տարբեր պաշտոնյաներ հնչեցնում են ամենատարբեր առիթներով։

Այս հայտարարություններն առաջին հերթին փորձում եմ դիտարկել Թուրքիայի՝ մեր տարածաշրջանում ակտիվ մուտք գործելու և «հարմար» տեղավորվելու շրջանակներում և հասկանալի է, որ առաջիկայում ևս Հայաստանի և Հայաստանի շուրջ ընթացող իրավիճակների վերաբերյալ դեռ առիթներ կունենանք լսելու Թուրքիայի արձագանքը։

Բայց խնդիրն այլ բանում է։ Երբ Թուրքիան դատապարտեց Հայաստանում ռազմական «հեղաշրջման փորձը», հիմնական քննարկումներն ու վերլուծությունները ընթանում էին նրա՝ Փաշինյանին փոխանցվող քաղաքական աջակցության շրջանակներում։

Նույն տրամաբանության մեջ էր քննարկումը ՀՀ-ում արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ թուրքական արձագանքի ժամանակ։
Այստեղ այդքան մտահոգիչ չէ Թուրքիայի հայտարարությունները, որքան այն, որ իշխանությունը որևէ կերպ չի արձագանքում թուրքական միջամտություններին։

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը օպերատիվ արձագանքում են իրենց իշխանությանը սպառնացող ցանկացած իրադարձության, բայց Թուրքիայի հայտարարությունները ցանկացած միջոցով շրջանցում են։
Կարո՞ղ ենք ենթադրել, որ դա բխում է իրենց շահերից և այս տեսանկյունից նրանց համար միևնույն է, թե ով է քաղաքական աջակցություն ապահովում։

Կարո՞ղ ենք արդյոք բացառել Նիկոլ Փաշինյանի կառավարության և Թուրքիայի իշխանությունների ընդհանուր շահերի շրջանակներում որևէ կարգի համագործակցությունը։

Ամեն դեպքում, երկու հարցադրման պատասխանն է ձևակերպելիս բացառել չենք կարող, ավելին՝ մանրամասն վերլուծությունները ավելի շատ կհաստատեն, քան կբացառեն։
Եվ վերջապես, ինչո՞ւ են իշխանության տարբեր կալիբրի պաշտոնյաներ խիստ ագրեսիվ դառնում, երբ նրանց նկատմամբ քննադատություն է հնչում երկրի ներսում և այդքան սիրալիր են, երբ Հայաստանի կամ կոնկրետ իրենց իշխանության մասին մեկնաբանություններ հնչեցնում են Թուրքիայից կամ Ադրբեջանից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031