ՀՀ իշխանությունները այդպես էլ չեն կողմնորոշվում՝ ինչպես ձեւափոխել ուժային կառույցները, դատական համակարգը, որ կարողանան ցանկության դեպքում յուրաքանչյուրին իրավաբանորեն պատժել:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովում նիստի ժամանակ հայտարարել է, որ Հատուկ քննչական ծառայությունը լուծարվելու է եւ դրա փոխարեն, ըստ էության, լինելու է Հակակոռուպցիոն կոմիտե:
Այս մասին նախագիծն արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Ըստ օրենքի՝ Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական մարմին է, որը կազմակերպում եւ իրականացնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթը:
Օրենքով սահմանված կարգով՝ կոմիտեն կարող է իրականացնել նաեւ օպերատիվ-հետախուզական գործունեություն: Այստեղ ուշագրավն այն է, որ երբ իշխանությունները սկսեցին խոսել նոր կենտրոնի ստեղծման մասին, «Ժողովուրդ» օրաթերթը 2019 թվականի հունիսի 8-ին գրել էր, որ ՀՔԾ-ն լուծարվելու է, սակայն 2020 թվականի փետրվարի 13-ին ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանն ասել էր, թե Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ չի նախատեսվում լուծարել ՀՔԾ-ն։
Կարդացեք նաև
Ավելին, հենց «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նույն Ռուստամ Բադասյանը հայտարարել էր, թե ՀՔԾ-ն չի լուծարվելու:
Հոդվածն ամբողջությամբ ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում