Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է, որ գործ ունենք երիտասարդ ռեկտորի դեմ իրականացվող արշավի հետ․ «Փաստ»

Մարտ 20,2021 10:49

Ինչպես հայտնի է, օրերս Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի մրցույթի երկրորդ փուլի արդյունքներով օրերս ռեկտոր է ընտրվել համալսարանի ռեկտորի նախկին տեղակալ Գոռ Վարդանյանը: Այս ընտրությունը զերծ չմնաց նաև սկանդալներից:

Մասնավորաբար, սկանդալի կիզակետում էր ՀԱՊՀ կառավարման խորհրդի հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գոհար Մամիկոնյանը: Վերջինս նիստի ընթացքում ցուցադրաբար հրաժարվել է հանձնաժողովի նախագահի պարտականություններից՝ բոլորին մեղադրելով կեղծիքների մեջ և մասնավորաբար վիճարկելով երեք քվեաթերթիկի անվավերության հարցը: Նա նշել է, թե հաշվիչ հանձնաժողովը սխալ որոշում է կայացրել:

Համալսարանում մեծամասնությունը վստահ է, որ իրականում բավականին թափանցիկ ու արդար ընտրություններ են անցել: Այս պարագայում հարց է ծագում, թե ի՞նչ նպատակ է հետապնդում Մամիկոնյանի նման պահվածքը:

Պարզվում է՝ նա ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի օրոք նշանակվել է նախարարի խորհրդական, և այսօր էլ շարունակում է աշխատել նոր նախարարի հետ: «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները, այդ թվում ԿԳՄՍ նախարարությունն ու անընդհատ սկանդալների մեջ հայտնվող ԲՏ նախարար Հակոբ Արշակյանն իրենց թեկնածուն են ունեցել, որը պարտվել է:

Փաստացի, ստացվում է, որ գործ ունենք երիտասարդ ռեկտորի դեմ իրականացվող արշավի հետ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031