Կառավարությունն առաջարկում է Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասում փոփոխություն կատարել` հստակեցնելով լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հոդվածը: Խոսքն, ըստ արդարադատության փոխնախարարի, տեխնիկական փոփոխության մասին է. առաջարկվում է հոդվածի երրորդ մասի «և» շաղկապը փոխարինել «կամ» շաղկապով: Թե ինչո՞վ է պայմանավորված իշխանությունների՝ օրենսդրական նման հատվածային փոփոխություններ կատարելու այս մոլուցքը, կարելի է միայն ենթադրել:
Եվ այդ ենթադրությունները մեզ բոլորովին էլ լավ տեղ չեն տանում: Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն օրենսդրական նման փոփոխություններ կատարելու մղումը պայմանավորում է հիմնականում քաղաքական լարվածության հետ:
«Ինչպես նաև այն հանգամանքի հետ, որ իշխանություններն այդ քաղաքական լարվածությունն ընկալում են որպես իրենց համար ոչ բարենպաստ տեղեկատվական միջավայրին նպաստող և փորձում են, իմ կարծիքով, ոչ կոմպետենտ և ոչ պրոֆեսիոնալ նախաձեռնություններով հանդես գալ, որպեսզի այդ ոչ բարենպաստ մթնոլորտը չեզոքացնեն: Բայց կա իրավական նորմերի կիրառման որոշակի տրամաբանություն, այն մեխանիզմները, որոնք ընտրվում են իշխանության կողմից, և այդ մեխանիզմների հիմնավորվածությունը թույլ չեն տալիս ենթադրել, որ դրանք արդյունավետ կլինեն և ինչ-որ ձևով դրական ազդեցություն կունենան տեղեկատվական ընդհանուր մթնոլորտի վրա: Իսկ հակառակ էֆեկտը կարող են ունենալ, քանի որ լրացուցիչ կոնֆլիկտային հարաբերություններ են ստեղծում իշխանությունների և լրագրողական հանրույթի միջև»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նավասարդյանը:
Կարդացեք նաև
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում