Դեռ 2020 թ. ՀԱԷԿ-ի պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքներից (ՊՆՎ) եւ վերաթողարկումից հետո լայնածավալ եւ մանրակրկիտ աշխատանքներ են սկսվել՝ ուղղված ՀԱԷԿ-ի 2021 թ. վերազինմանը եւ վերանորոգման պլանավորմանը:
Ընթացիկ տարում պլանավորված աշխատանքներն ուղղված են ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող եւ Հայաստանի էներգետիկ ինքնավարությունն ապահովող օբյեկտի հուսալիության ապահովմանն ու անվտանգ գործունեությանը: ՀԱԷԿ-ի մոտակա տարիների արտադրական պլանները ձեւավորվել են դեռ 2017 թ.՝ հաշվի առնելով կայանի հետազոտության արդյունքները եւ Հայաստանի էներգաարտադրող ձեռնարկությունների միջեւ արտադրության ծավալների բաշխումը:
Վերանորոգման եւ էներգաբլոկի արդիականացման ամենամյա պլանավորված աշխատանքներից կախված՝ որոշվում է յուրաքանչյուր տարվա կանգի տեւողությունը: Այդ պլանները հաստատվել են կառավարության 2018 թ. մայիսի 3-ի որոշմամբ: Եվ հենց այդ որոշմամբ էլ նախատեսված է ՀԱԷԿ-ի 141-օրյա կանգը՝ 2021 թ. էներգաբլոկի հերթական պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ-2021) ժամանակահատվածում (2021 թ. մայիս-հոկտեմբեր): Այս՝ ՊՆՎ-2021-ի տեւողության ավելի քան կրկնապատկումը պայմանավորված է վերանորոգման ստանդարտ աշխատանքներին աննախադեպ մեծ ծավալի լրացուցիչ աշխատանքների ավելացմամբ։
Այն, որ փորձագիտական հատվածն անհանգստացած է ՀԱԷԿ-ի հնարավոր փակմամբ, դա հասկանալի է. քաղաքական տիրույթում են լուծվում այս կարգի հարցերը, եւ հաճախ, անկախ մասնագիտական եզրակացություններից, դրանք մեզ համար կարող են անցանկալի հետեւանք ունել: Բայցեւ փորձը ցույց է տվել, որ երբ քաղաքական տիրույթում հաստատակամ ենք լինում, անխոս հաջողում ենք:
Կարդացեք նաև
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» թերթի այսօրվա համարում