Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սրտաբանը 4-ամյա երեխային ծեծի է ենթարկել․ «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնը հայցում է ծնողների ներողամտությունը․ «Հայկական ժամանակ»

Մարտ 20,2021 09:20

«Ֆեյսբուքի» օգտատեր Մանե Ռաֆայելյանը սոցիալական ցանցում հայտնել է, որ Երեւանի «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի մանկական սրտաբան Կարեն Կուրդովը իր 4-ամյա երեխային ծեծի է ենթարկել: Ծնողի փոխանցմամբ՝ երեխային տարել է բժշկական կենտրոն՝ էխոսրտագրության հետազոտության:

Երեխան վախեցել է ու չի ցանկացել պառկել, ինչի պատճառով մանկական սրտաբան Կարեն Կուրդովը գոռացել է երեխայի վրա, քաշքշել նրան, ապա նաև ծեծել։ Երեխայի մայրը հավելել է, որ բժիշկ Կուրդովը գոռացել է նաև իր վրա: «Ասաց, որ գնամ բոլորին ասեմ, որ իրեն չլսող երեխաների հետ ինքը սենցա վարվում»,- գրել է Մանե Ռաֆայելյանը։

Գրառման մեկնաբանություններում ծնողը մանրամասնել է, որ ծեծից հետո երեխայի դեմքին hեմատոմա է առաջացել, իսկ ծեծի պահին ինքը ոչինչ չի արել, որովհետեւ չէր հասկանում, թե ինչի համար է բժիշկը գոռում երեխայի վրա, քաշքշում եւ հարվածում նրան. «Երեխեն կապտեց: Այդ պահին երեխայի մասին էի մտածում, ոչ թե մեկին ծեծելու»,- նշել է 4-ամյա տղայի մայրը՝ արձագանքելով մեկ այլ օգտատիրոջ մեկնաբանությանը, թե նրա փոխարեն ինքն էլ բժշկին կծեծեր:

Ծնողի գրառման մեկնաբանություններում որոշ օգտատերեր էլ նշում են, որ ճանաչում են բժշկին եւ չեն հավատում, որ նա այդպիսի պահվածք է դրսեւորել:

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը (ՆՄԲԿ) պաշտոնական հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Կուրդովը եւ ՆՄԲԿ-ն անընդունելի են համարում տեղի ունեցածը, ինչի համար ներողամտություն են հայցում երեխայի ծնողներից: Մեկնաբանելով միջադեպը՝ նշել են.

«Բանն այն է, որ երեխան անկառավարելի էր մամայի ներկայությամբ, և բժիշկը, կրելով բժշկական պատասխանատվություն, պարտավորված լինելով «2-րդ կարծիք» տալ «առողջ սիրտ» գնահատված երեխային և հետազոտությունը տեսագրելու անհրաժեշտություն ունենալով, հարկավոր էր, որ երեխան հանգիստ պառկած լինի։ Իր մասնագիտական պարտքը մինչև վերջ կատարել կարողանալու նպատակով բժիշկ Կուրդովը սաստել է երեխային, ինչը, ցավոք, «հատուկ» մեկնաբանության է արժանացել իրավական տերմինաբանությանը ծանոթ Ավագյանների մոտ (խոսքը երեխայի ծնողների մասին է-խմբ.): Շատ լավ հասկանալով «ընտանեկան իրավաբանական արժանապատվությունը» «փրկելու» ձգտումը՝ հույս ենք հայտնում, որ Ավագյանները ձեռնպահ կմնան ողջ կյանքը մարդկանց առողջությանը նվիրած բժշկին հանիրավի պարսավելուց»:

 

Մարիամ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031