2010 թվականին մեկնարկած եւ 2020 թվականի նոյեմբերին պաշտոնապես փակված Ինտերլակենյան բարեփոխումների գործընթացը հնարավորություն է տվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին կրճատելու կուտակված, ընթացքի մեջ գտնվող գործերը, նվազեցնելով դրանց թիվը: Այն 2011 թվականին 160.000 էր, իսկ հիմա՝ 65.000։
Այդ ժամանակահատվածում իրականացվել է առաջնահերթությունների հիմնման գործընթաց՝ մշակման ժամանակը արագացնելու եւ կրճատելու համար, որպեսզի տնօրինվեն ամենակարեւոր, հրատապ եւ ծանր գործերը։ Դատարանը սահմանեց յոթ կատեգորիաներ, սկսած ամենահրատապ գործերից մինչեւ առերեւույթ «ոչ ընդունելիները»։
Որոշ կարեւոր գործեր, համենայնդեպս, կարող են դիտվել միջանկյալ կատեգորիաների մեջ, եւ գործընթացը կարող է տեւել 5-6 տարի։
Դրանք Պալատի գործերն են, որոնք առանձնակի նշանակություն ունեն Մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման համար, եւ որոնք բարձրացնում են նոր հարցեր մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի մենկաբանության եւ կիրառման վերաբերյալ։ ՄԻԵԴ-ում կան գործեր, որոնք արդեն «ազդեցություն» կատեգորիայի ներքո են գտնվում։
Կարդացեք նաև
Նախագահ Ռոբերտ Սպանոն Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի առջեւ հայտարարեց. «2021 թվականի սկզբին անհրաժեշտ էր փոխել պարադիգման (փոխկապակցված, ընդհանուր տեխնոլոգիաների ամբողջություն):
Դատարանն ավելի շատ կկենտրոնանա առաջնահերթությունների քաղաքականության ամրապնդման վրա, ավելի մեծ ուշադրություն դարձնելով ազդեցության եւ արդիականության դեպքերի վերհանմանը դիմումատուների եւ անդամ երկրների համար։ Հիմնականում, դատարանի հաջողությունն այլեւս չի չափվի տրված ժամանակահատվածում ինչ-որ քանակով գործերի վերհանմամբ, այլ ամենակարեւոր գործերի վերհանմամբ մեր առաջնահերթության քաղաքականության տակ, այսինքն, որոնք էական են մեր դիմորդների, անդամ երկրների եւ ավելի լայն՝ Եվրոպայի տարածքի համար։
Այս «ազդեցության» դեպքերը կբացահայտվեն նախօրոք սահմանված չափանիշների հիման վրա։ Մնացած գործերը, որոնք առաջնահերթ չեն, ոչ էլ «ազդեցություն» կատեգորիայի մեջ են մտնում, կդիտարկվեն հետագայում երեք դատավորների կոմիտեի կողմից, եւ ոչ թե՝ յոթ դատավորների»։
Հիմնական հայեցակետերը հրապարակված են Ռեեստրի կայքում:
Մելինե ԳԱԼՈՒՍՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.03.2021