«Ամերիկայի Ձայն». Ստեփանակերտում «Ամերիկայի Ձայն»-ի նորանշանակ թղթակիցը տեղից պատմում է այստեղ տիրող իրականության մասին ու նշում, որ ռուսական զորքերի տեղակայումը Լեռնային Ղարաբաղում կարեւոր քայլ է կովկասյան այս տարածաշրջանում քաղաքական ու ռազմական իր ուժը հաստատելու Մոսկվայի ռազմավարության համար: Ինչպես վերլուծաբաններն են ասում, սա Կովկասը հետ վերցնելու փորձերում Ռուսաստանի առաջին քայլն էր:
Ռազմական հարցերով վերլուծաբան Պավել Ֆելգենհաուերի խոսքերով, «Ռուսաստանի երկարաժամկետ նպատակը խորհրդային կամ ցարական ու իմպերիալիստական կայսրության սահմանները վերականգնելն է:
Ինչպես Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն է ասում, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները եկող հինգ տարիների ընթացքում: «Եթե հակամարտությունը դրվի վերահսկողության ներքո, ու եթե չլինի իրադրությունը սրելու նոր վտանգ, ռուսական ուժերի ներկայությունն այլեւս անհրաժեշտ չի լինի: Սա կախված է նաեւ Ադրբեջանից», ասում է Բաբայանը:
Ստեփանակերտում «Ամերիկայի Ձայն»-ի թղթակիցը հիշեցնում է, որ գործարքի համաձայն, նրանց ներկայությունը կարող է երկարաձգվել մինչեւ տասի տարի, եթե լարվածությունը Բաքվի ու Երեւանի միջեւ շարունակվի:
Կարդացեք նաև
Փորձագիտական շրջանակներում հայտնում են մտահոգություն, որ իրադրության սրումը կարող է ռուսական ուժերին տալ այստեղ մշտապես մնալու արդարացման գերազանց միջոց:
Ինչպես քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն է հիշեցնում հին ասացվածքը. «Ռուսները գալիս են արագ, հեռանում` շատ դանդաղ»:
Անվտանգության հարցերով վերլուծաբան Նեյլ Հաուերն էլ ավելացնում է. «Սա հետխորհրդային միակ հակամարտությունն էր, որտեղ Ռուսաստանը Խորհրդային Միության փլուզումից հետո չուներ տեղակայված զորքեր: Սակայն հիմա լիովին է վերահսկում իրադրությունն այստեղ»:
Անկախ նրանից, ռուսական զորքերը կհեռանան ժամանակին, թե կմնան ավելի երկար, փաստն այն է, որ Կրեմլին հաջողվել է մեծացնել աշխարհաքաղաքական իր կշիռն այս տարածաշրջանում: