Բուդապեշտում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական եվրոպական վարկանիշային մրցաշարը: 57 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը լիովին կատարեց իր առջեւ դրված առաջադրանքը: Նախ, տանելով երեք հաղթանակ,՝նա մտավ եզրափակիչ եւ իրականություն դարձրեց գլխավոր նպատակը՝ նվաճեց Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշ: Այնուհետու, արդեն եզրափակիչ գոտեմարտում 8:3 հաշվով առավելության հասավ Գեորգի Վալենտինով Վանգելովի նկատմամբ ու դարձավ մրցաշարի հաղթող:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ