Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագանու բացակայության պատճառով Դիլիջանի համայնքապետարանի իրավասությունները 50 % – ով սահմանափակվել են

Մարտ 19,2021 21:21

Դիլիջանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Դավիթ Սարգսյանը առաջին հերթին փորձում է լուծել արդեն երկար ժամանակ քաղաքի համար գլխավոր խնդիր դարձած ճանապարհների ասֆալտապատման հարցը։

Մեզ հետ զրույցում Դավիթ Սարգսյանի օգնական Նելի Ամիրյանը նշեց, որ անընդհատ տեղացիներից բողոքներ են ստացվում ճանապարհների ոչ բարեկարգ վիճակի մասին.

«Մենք հիմա փորձում են, ոչ թե հատվածական նորոգում կատարել, այլ ֆինանսավորում գտնենք և Դիլիջանի բոլոր կենտրոնական փողոցների վերանորոգում սկսենք։ Քաղաքապետարանն ի վիճակի չէ իր միջոցներով այդ մասշտաբի աշխատանքներ իրականացնել և հիմա պետք է ծրագրի ֆինանսավորում ստանալու համար դիմենք կամ ՀՀ կառավարությանը, կամ էլ բարերարներին»։

Ամիրյանի խոսքով, բացի  ճանապարհների բարելավվման ցավոտ խնդրից համայնքում կան նաև տարբեր կոսմետիկ խնդիրներ, որոնք երկար տարիներ անտեսվելու հետևանքով անհարմարություններ են ստեղծել տեղացիների համար.

«Այս պահին կատարվում են Դիլիջան քաղաքի աղբահանության և մաքրման աշխատանքներ, ինչպես նաև փողոցների լուսավորման խնդիրներն են լուծվում։ Որոշ գյուղական համայնքներում կա ոռոգման ջրի լուծման խնդիր, ինչպես նաև մանկապարտեզների կառուցման և փողոցների լուսավորման խնդիրներ»։

Ամիրյանի խոսքով այս պահին համայնքապետարանը ունի միայն կոսմետիկ խնդիրները լուծելու իրավասություն, քանի որ ավագանու բացակայությունը հիսուն տոկոսով սահմանափակել է համայնքապետարանի հնարավորությունները.

«Ժամանակավոր պաշտոնակատար նշանակելուց հետո ավագանին լուծարվում է և մինչև նոր ընտրությունների անցկացումը համայնքապետարանը գործում է առանց ավագանու օժանդակության, ինչի պատճառով համայնքապետարանը իրավասություն չի ունենում առանց  ավագանու առկայության լայնածավալ գործունեություն ծավալել»,- նշել է Ամիրյանը։

Համայնքապետի օգնականը նաև տեղեկացրեց, որ Կառավարության արտահերթ ընտրություններին զուգահեռ կանցկացվի նաև Դիլիջանի համայնքապետի ընտրությունները, որին ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Դավիթ Սարգսյանը ևս կդնի իր թեկնածությունը։

Սաթենիկ Հովսեփյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031