Մարտի 19-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև ԱՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանը, քննարկվել են ֆինանսատնտեսական ոլորտում երկու հայկական հանրապետությունների փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ