Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա դատարանները վերցնելու ցինիկ, քաղաքական նպատակ է»․ Ռուբեն Մելիքյան

Մարտ 19,2021 19:25

«Սա դատարանները վերցնելու ցինիկ, քաղաքական նպատակ է։ Ո՞վ է տեսել, որ դատավորը գործ քննի, իսկ ԲԴԽ-ն ընթացքում որոշի, որ այդ գործն իրենից պետք է վերցնեն։ Գործը պետք է ավարտվի, որեւէ այլ մարմին չի կարող վերահսկել արդարադատությունը, եթե գործի քննությունը դեռ չի ավարտվել»,-Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց իրավապաշտպան, «Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ քննադատելով կառավարության հեղինակած՝ «Դատական օրենսգրքում փոփոխությունների օրինագիծը», որով բարձրագույն դատական խորհրդին լիազորություն է տրվում դատավորների վերաբերյալ կարգապահական վարույթներ իրականացնելու։

Մելիքյանը վրդովվել է այն փաստից, որ փոփոխությունները ենթադրում են նաեւ սանկցիայի կիրառում՝ իրավունքի չարաշահման դեպքում։ «Այս նախագիծը խայտառակ բան է, որով կմիջամտեն արդարադատությանը։ Սահմանափակում է փաստաբանների հնարավորությունները, որովհետեւ դատավորը կարող է որոշել, որ փաստաբանն էլ չպետք է միջնորդություններ ներկայացնի»,-նշեց Մելիքյանը։ Նա ընդդիմադիր պատգամավորներին կոչ արեց փողկապով հարցեր հղելու փոխարեն ԱԺ ամբիոնը գրավել։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031