«Իմ քայլը» հեղինակել է դատական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որն առաջին հայացքից անմեղ է, սակայն հերթական ազդեցությունն է ենթադրում դատական իշխանության վրա։ Այս մասին այսօր Դեմիրճյան փողոցում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Նա որպես օրինակ մեջբերեց, որ ենթադրվող փոփոխություններով՝ ՀՀ բարձրագույն դատական խորհրդին տրվում է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով ինքնուրույն վարույթ հարուցելու իրավունք․ «Սա ոչ այլ ինչ է, քան դատարաններին եւ դատավորներին մի քանի անձի ցանկությունների կամակատարներ դարձնելու գործընթաց։ Վտանգն այն է, որ դատավորներն իրականացնելու են ոչ թե արդարադատություն, այլ գտնելու են փաստաբաններ՝ իրենց իրավունքները պաշտպանելու համար»։
Բացի այդ, Արծվիկ Մինասյանի խոսքով, իշխանությունն ուզում է ԲԴԽ-ին իր ձեռքը վերցնել, կառույցում ունենալ իր համար ցանկալի ղեկավարին։ Ինչ վերաբերում է այն փոփոխությանը, որով իրավունքի չարաշահումը պատժվելու է սանկցիայով, Արծվիկ Մինասյանի խոսքով՝ այս գործիքը կիրառելու են նաեւ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատաքննության ընթացքում։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ