«Իմքայլական պատգամավորների հետ այլևս մարդկային որևէ շփում, բացատրություն անհնար է»,- Դեմիրճյան փողոցում ընդդիմության իրականացրած բողոքի ցույցի ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
Նա նկատեց. «Նրանք դարձել են ուղղակի կոճակ սեղմող, ուղեղները հանած որևէ բան չեն գիտակցում: Իրենք հասկանում են, որ իրենք այնպիսի մի հատակում են ընկած. գորտի երեսին թքում են, ասում է՝ անձրև է գալիս. դա իրենց մասին է: Իրենք կարող են արդարացնել նախարարի՝ մեր գործընկերոջը հարվածելը, կարող են ամեն ինչ արդարացնել, պարտության ամբողջ պատասխանատվությունն արդարացնում են, բայց հոգու խորքում մի բան կա: Երեկ, որ լսել են՝ կարող է արտահերթ ընտրություն լինել, մեծ մասը շան պես վախեցել է, քանի որ հասկանում են՝ ոչ մի բան են Նիկոլի համար: Եթե հանկարծ այդ ընտրությունը եղավ, հունիսի 20-ից հետո անգամ փողոցում հանգիստ ման գալ չեն կարողանալու: Մարդկային շփում չեն կարողանալու ունենալ»:
Լրագրողների դիտարկմանը՝ բայց իրենց վրա վստահ են, անգամ ասում են, որ ոչ մի սյունեցի համայնքի ղեկավար պատերազմի ժամանակ ջոկատ չի կազմել և մասնակցել պատերազմին, Գեղամ Մանուկյանն արձագանքեց. «Մարդ գետինը կմտներ, երբ սյունեցի համայնքապետերի մասին նման բան ասեր: Բոլոր համայնքապետերն իրարից առանձին- առանձին ամեն մեկը մի հրապարակային ապտակ հասցնում են ամեն օր: Արժանապատվություն ունեցող տղամարդը գոնե կամաչեր իր ասածի համար: Նույն մեր գործընկերներից շատերը նույն Գորիսի համայնքապետի հետ հարցազրույցի համար ստիպված էին դիրքեր բարձրանալ, քանի որ նա մեծ մասը այդ օրերին անցկացրել է դիրքերում. մարտական հերթապահության էր»:
Հիշեցնենք՝ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը իր հայտարարությամբ փորձել էր ժխտել Սյունիքի համայնքապետերի՝ ջոկատներ կազմելու և պատերազմին մասնակցելու փաստը:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ