«Վազգեն Մանուկյանը շարունակում է մնալ մեր միասնական թեկնածուն եւ նա ամենակայացած քաղաքական գործիչներից մեկն է, որը ստանձնել է պատասխանատվություն՝ այս բեռը տանելու»,-Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում այսօր պատասխանելով հարցին՝ ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն վարչապետի հետ կոնսենսուսի եկան, եւ հունիսի քսանին կլինեն արտահերթ ընտրություններ, ի՞նչ է անելու «Հայրենիքի փրկության շարժումը»՝ ասաց շարժման անդամ, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ «Շարունակում եմ պնդել, որ ինքը լավագույն տարբերակն է՝ այս իրավիճակը հաղթահարելու համար»,-նշեց նա։ Սաղաթելյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ այս իշխանության կազմակերպած ընտրությունների դեպքում վարչական ռեսուրս է գործի դրվելու։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ