Լրահոս
Օրվա լրահոսը

Նախապատրաստվում են նյութեր՝ նորածին երեխայի մահվան դեպքի առթիվ

Մարտ 19,2021 18:45

2021թ. մարտի 18-ին, ժամը 09:20-ին՝ Գավառի բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Գավառի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ կեսարյան վիրահատության ժամանակ նորածին երեխա է մահացել, երեխայի հարազատները վիճաբանել են և կոտրել հիվանդանոցի դուռը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի բնակչուհին 2021թ. մարտի 18-ին, ժամը 07-ի սահմաններում դիմել է վերոհիշյալ բժշկական կենտրոն, որտեղ կատարվել է կեսարյան վիրահատում և կինը ունեցել է հավանական մահացած պտուղ:

Դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031