Ադրբեջանի նախագահի այցը իր երկրի տարածքներ չի կարող քննարկման առարկա դառնալ Հայաստանի արտգործնախարարության կողմից: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ՝ նկատի ունենալով Իլհամ Ալիևի այցը Շուշի և Հադրութ:
«Հայաստանը մինչ այժմ չի գիտակցել, որ անհրաժեշտ է հեռու մնալ այդպիսի հռետորաբանությունից և տրամադրվել ստորագրված եռակողմ համաձայնագրի իրականացմանը: Սեփական ժողովրդին վտանգավոր մտքերով ու գաղափարներով թունավորելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ