Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում պարբերաբար նոր իրողություններից խոսողներին կոչ եմ անում ցուցաբերել ինքնատիրապետման բարձր մակարդակ և նպաստել նոր մշակույթի ձևավորմանը. Վահե Էնֆիաջյան

Մարտ 19,2021 18:35

Լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը կամ դրան ոչ իրավաչափ միջամտելն անթույլատրելի է՝ անկախ որևէ լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ ունեցած համակրանքից կամ հակակրանքից: Պետք է ֆիքսենք, որ հենց լրագրողը կամ լրատվամիջոցի ներկայացուցիչն է այն անձը, ում մասնագիտական աշխատանքի շնորհիվ ապահովվում        է հանրության տեղեկացված լինելու իրավունքը:

Վերջիններիս աշխատանքը պաշտպանված է ՀՀ Սահմանադրությամբ ու օրենքներով, ավելին` քրեական պատասխանատվություն է նախատեսվում լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար և առավել խիստ է այդ պատասխանատվությունը, երբ նման վարքագիծը դրսևորվում է պաշտոնատար անձի կողմից՝ իր   պաշտոնեական     դիրքն օգտագործելու      միջոցով։

Մտահոգիչ ու դատապարտելի է վերջին շրջանում տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ վերաբերմունքը, վերջիններիս աշխատանքային գործունեությանը  խոչընդոտելը։

Այսօր ինձ է դիմել tert.am-ի լրագրող Անի Գևորգյանը՝ ներկայացնելով, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բազմիցս խոչընդոտել է իր մասնագիտական գործունեությանը, հասցրել վիրավորական արտահայտություններ և խնդրել պատգամավորի նման վարքագիծը դարձնել խորհրդարանական քննարկման թեմա և տալ գնահատական։ Անի Գևորգյանը նույն հարցով դիմել է նաև ՀՀ ԱԺ նախագահին՝ էթիկայի հանձնաժողով հրավիրելու կապակցությամբ։ Ավելին, մեկ այլ միջադեպի ծանոթացա նաև ԶԼՄ միջոցով՝ Բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի ու լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև սրճարանում տեղի ունեցած միջադեպին։

Կարծում եմ, որ որևէ հանգամանք չի կարող արդարացնել լրագրողների նկատմամբ տեղի ունեցածը։ Ավելին, պաշտոնյան պարտավոր է դրսևորել բարձր պատասխանատվություն, պատշաճ վարքագիծ և անկախ նրանից, թե որ լրատվամիջոցի ներկայացուցիչն է հարց տվողը, պետք է ցուցաբերի հանդուրժողականություն։ Անթույլատրելի եմ համարում ցանկացած բռնության դրսևորում՝ հատկապես իր մասնագիտական աշխատանքը կատարող անձի նկատմամբ։ Սա լավ քաղաքական մշակույթ չէ և ՀՀ-ում պարբերաբար նոր իրողություններից խոսողներին կոչ եմ անում ցուցաբերել ինքնատիրապետման բարձր մակարդակ և նպաստել նոր մշակույթի ձևավորմանը՝ չխոչընդոտելով մեր գործընկեր լրագրողների մասնագիտական աշխատանքին։
Հուսով եմ, որ վերջիններիս նկատմամբ տեղի ունեցածը կարժանանա պատշաճ իրավական գնահատականի և այսուհետ կբացառվի որևէ անձի, առավել ևս որևէ պաշտոնյայի կողմից, նման անթույլատրելի վարքագծի դրսևորումները։

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031