Լրահոս
Օրվա լրահոսը

Օնիկ Գասպարյանի գործով կատարողական թերթերը հարկադիր կատարում չեն ենթադրում

Մարտ 19,2021 18:30

Հաշվի առնելով Վարչական դատարանի վարույթում գտնվող և Օնիկ Գասպարյանին առնչվող թիվ ՎԴ/2014/05/21 վարչական գործով կիրառված հայցի ապահովման կապակցությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ստացված կատարողական թերթերի հիման վրա կատարողական վարույթների ընթացքի վերաբերյալ հանրային հետաքրքրությունը և ստացվող բազմաթիվ լրագրողական հարցումները՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է, որ նշված կատարողական թերթերը հարկադիր կատարողի 19․03․2021թ․ որոշմամբ վերադարձվել են վարչական դատարան, քանի որ, չենթադրելով հարկադիր կատարում, չեն պարունակում դատական ակտի եզրափակիչ մասի կատարման ենթակա մաս, ուստի չեն համապատասխանում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին։

Հետագա շահարկումները բացառելու նկատառումներից ելնելով՝ Ծառայությունը պարզաբանում է, որ որևէ իրավահարաբերության կամ իրավաբանական փաստի առկայությունը կամ բացակայությունը ճանաչելու վերաբերյալ դատական ակտն ինքնին հարկադիր կատարում չի ենթադրում, քանի դեռ տրված կատարողական թերթը չի պարունակում պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրելու վերաբերյալ նշում։ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքը չի նախատեսում իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը ճանաչելու վերաբերյալ կատարողական թերթերի հարկադիր կատարման միջոցներ։

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031