Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՀԿ-ն որեւէ բանից հետ չի կանգնել․ վարչապետի հրաժարականը կլինի մինչեւ հունիսի քսանը»․ Մելքումյան

Մարտ 19,2021 17:42

«Հանգուցալուծումը տեղի ունեցավ, եւ պետք է գնանք արժանապատիվ ընտրությունների։ Ժողովուրդը նոր իշխանություն ընտրելու հնարավորություն ունի»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հունիսի քսանին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Մեկնաբանելով տեղեկությունները, թե ընտրությունների օրը հայտարարելուց առաջ տեղի ունեցած՝ Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման մասին Ծառուկյանի կուսակիցները նախապես չեն իմացել, Մելքումյանը նշեց․ «Իհարկե, տեղյակ ենք եղել, որ հանդիպելու է։ Մենք միշտ շփվում ենք խոհրդակցությունների ձեւաչափով, այնպես որ՝ հանգիստ եղեք»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե ԲՀԿ-ն «Հայրենիքի փրկության շարժմանն» էր միացել, ընտրել փողոցային պայքարը եւ վարչապետի հրաժարականն էր պահանջում, ինչո՞ւ համաձայնեց ընտրությունների նշանակմանը։ «ԲՀԿ-ն որեւէ բանից հետ չի կանգնել։ Նպատակը եղել է վարչապետի հրաժարականը, եւ հրաժարականը կլինի մինչեւ հունիսի քսանը»։

Նկատառմանն ի պատասխան, որ «Հայրենիքի փրկության շարժումը» Վազգեն Մանուկյանին էր տեսնում ժամանակավոր կառավարության վարչապետի պաշտոնում, Մելքումյանը շեշտեց․ «Շատ գործոններ են դեր խաղացել։ Շարժումն էլ է դեր խաղացել։ Ընտրություններին կնախորդի վարչապետի հրաժարականը։ Եթե լինեն ակցիաներ, այնպես չի, որ ԲՀԿ-ն չի մասնակցելու»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031