Ermenihaber. Մարտի 17-ին Նիդերլանդներում կայացած խորհրդարանական ընտրություններում 5 թուրք պատգամավոր է ընտրվել:
Այդ պատգամավորներն են Նիլյուֆեր Գյունդողանը, Թունահան Քուզուն, Մահիր Ալքայան, Հյուլյա Քաթը և Դիլան Յեշիլգյոզ-Զեգերիուսը:
Նշենք, որ Նիդերլանդներում հիմնված Denk (Բալանս) կուսակցությունը, որի անդամների մեծամասնությունը կազմում են թուրքերն ու ներգաղթյալները, այս ընտրություններում զգալի ձայներ են հավաքել և խորհրդարանում պատգամավորական աթոռների թիվը հասցրել են 3-ի:
Ըստ նախնական տվյալների (72,2%)՝ ներկայացուցիչների պալատի ընտրություններում VVD-ը («Ազատություն և ժողովրդավարություն կուսակցություն») արդեն 4-րդ անգամ ստանում է ընտրողների առավելագույն ձայները՝ ստանալով խորհրդարանական 35 մանդատ, D66-ը («Դեմոկրատներ 66») մեծ թռիչք է կատարում և ստանում 24 աթոռ. նախորդ ընտրություններում կուսակցությունն ուներ 19 մանդատ: Երրորդ տեղում է PVV-ը (Ազատություն կուսակցություն), որը ստացել է 17 մանդատ: