Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա կնշանակի, որ ես ու դուք շախմատ խաղանք, ու մեկը գնդակով մտնի»․ Մարուքյանը՝ նոր ԸՕ-ի հնարավոր ընդունման մասին

Մարտ 19,2021 17:34

«Այս պահին ունենք վիճակ, որ խորհրդարանական քաղաքական ուժերի կոնսենսուսի արդյունքում հայտարարվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր, ուստի նախապատրաստական աշխատանքները սկսված են։ Գործող օրենսդրությամբ մենք եւ մյուս ուժերը պատրաստվում ենք»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե հունիսի քսանին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակցելու համատեքստում կո՞ղմ է գործող ընտրական օրենսգրքին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Եթե փորձ արվի նոր ԸՕ ընդունել, դա կարվի 20-30 օրում։ Դա նշանակում է, որ ես ու դուք շախմատ խաղալիս լինենք, եւ մեկը գնդակով մտնի, գնդակ կբերի, հետեւաբար՝ խաղի կանոնները կփոխվեն։ Հետեւաբար, հիմա այդ հարցում կոնսենսուս չեմ տեսնում, իսկ առանց կոնսենսուսի խորհրդարանում ԸՕ ընդունելու հնարավորություն չեմ տեսնում, դա շատ սխալ բան կլինի»,-նշեց Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով՝ խաղի ընթացքում խաղի կանոնները փոխելը հետ կգցի գործընթացը, թեեւ ԸՕ-ի հետ կապված խնդիրներ կան․ «Գործող խաղի կանոններով պետք է բոլորս պատրաստվենք ընտրությունների»։

Էդմոն Մարուքյանը վերահաստատեց, որ մինչեւ հունիսի քսանն իրենք վարչապետի թեկնածու չեն առաջադրելու։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031