Լրահոս
Օրվա լրահոսը

Նազիկ Ամիրյանին վերագրված մեղադրանքները հնարածին են, ոչ մի աղերս չունեն օրենքի, իրավունքի և իրականության հետ. փաստաբան

Մարտ 19,2021 17:38

Նազիկ Ամիրյանի փաստաբանի հայտարարությունը ՀՀ քննչական կոմիտեի 19.03.2021 թվականի մամուլին տված հաղորդագրության հետ կապված

Մամուլում 19.03.2021 թվականին տարածվել է ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրությունը, որ Նազիկ Ամիրյանի կողմից խարդախության, կանխամտածված սնանկության, խաբեության վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

Արձանագրում եմ, որ Նազիկ Ամիրյանին վերագրված մեղադրանքները հնարածին են, ոչ մի աղերս չունեն օրենքի, իրավունքի և իրականության հետ: Սա հերթական հաշվեհարդարի փորձն է Արցախի հերոսի ընտանիքի նկատմամբ՝ բխող բոլոր իրավական հետևանքներով:

Փաստաբան Լևոն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԼԵՎ ԳՐՈւՊ» ՍՊԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031